ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսով վարակվել է նաև մեկ բժիշկ և շտապ օգնության վարորդը․ Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվել է նաև մեկ բժիշկ և շտապ օգնության վարորդը․ Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսը չի շրջանցել բուժանձնակազմին․ վարակված մեկ բուժրքոջ հետ միասին այս պահին վարակված է մի բժիշկ և շտապօգնության վարորդը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վարակված բուժքրոջ առողջական վիճակը բավարար է։

«Ունենք ևս մեկ բժիշկ վարակված և ունենք շտապ օգնության վարորդ վարակված։ Դա անխուսափելի է, մենք որքան փորձում ենք պաշտպանել իրենց բոլոր պաշտպանիչ միջոցներով՝ ակնոցներով, դիմակներով, արտահագուստով, միևնույն է՝ նրանք շատ-շատ են շփվում բուն վարակված անձանց հետ, տեղափոխում նրանց, և մեր խնդիրն է նրանց առնվազն գոնե շուտ հայտնաբերել և մեկուսացնել: Այս երեք անձինք մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», հավելեց նախարարը:

Նշենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով 290 վարակակիր, որոնցից բուժվել են 18-ը։ Այս պահին բուժվողների թիվը 272-ն է։

  • Կիսվել: