ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մասին շատ վաղ է խոսել․ Լիլիթ Մակունց

Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մասին շատ վաղ է խոսել․ Լիլիթ Մակունց

Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման և հաջողելու շատ շուտ է խոսել այս պահին, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարը դեռ շարունակվում է, այսօր Ազգայն ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընդդիմությունը նշում է, որ իշխանությունները ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը։

Նրա խոսքով, բոլորը անկախ նրանից, վարակակիր են, թե ոչ, պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն՝ վարակը կանխելու համար։

«Քանի որ այս պահին որոշվել է, որ պետք է դիմակ կրել, քանի որ դա կարող է կանխել վարակի տարածումը, ուրեմն պետք է այդպես անել, պետք է ստանձնել այդ պատասխանատվությունը», -հայտարարեց Մակունցը։

Այս պահին, ըստ Մակունցի, պետք է կենտրոնանալ վարակի տարածումը հնարավորինս նվազեցնելու վրա։

«Նման իրավիճակներում, կարծում եմ, իշխանության ընդդիմության մոտեցումների միջև տարանջատում չպետք է լինի», -հավելեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։

  • Կիսվել: