ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոնտեքստից կտրված տեսանյութը նպատակ էր հետապնդում կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը. Չախոյան (տեսանյութ)

Կոնտեքստից կտրված տեսանյութը նպատակ էր հետապնդում կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը. Չախոյան (տեսանյութ)

Երեկվանից հայտնի շրջանակները համացանցում ակտիվ տարածում են անորակ մոնտաժված մի տեսանյութ, որտեղ իբրև թե Նիկոլ Փաշինյանն ասել է` «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: 

՛՛Ամբողջական կոնտեքստից կտրված ու անորակ մոնտաժված տեսանյութը հերթական անգամ նպատակ էր հետապնդում կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը։

Ստորև ներկայացնում եմ երեկ՝ մայիսի 28-ին Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի ամբողջական տարբերակը՛՛,-նշել է նա՝ կցելով տեսանյութ։

 

 

  • Կիսվել: