հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը Իրանի համար. Կապանում Իրանի հյուպատոս  լսել հոդվածը  Կիսվել

Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը Իրանի համար. Կապանում Իրանի հյուպատոս լսել հոդվածը Կիսվել

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին սույն թվականի հոկտեմբերի 15-ին այցելել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն և իր էկզեկվատուրան հանձնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին։

Էկզեկվատուրան հանձնելուց հետո Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին հանդիպել և զրուցել է ՀՀարտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղարի հետ։

Հանդիպման ընթացքում Յաիջին ընդգծել է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար, ինչպես նաև սահմանային երթևեկության գործընթացը դյուրացնելու և արագացնելու նպատակով համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։

Դավիթ Կարապետյանն իր հերթին, անդրադառնալով տնտեսական համագործակցության առաջնահերթությանը և այդ գործընթացը զարգացնելու ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի անհրաժեշտությանը, հաջողություն է մաղթել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոսին։

  • Կիսվել: