հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումների

Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումների

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրազեկում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների:

Աշխատանքներն իրականացվելու են աշխատանքային օրերի մշտական գրաֆիկով։ 24/7 ռեժիմով գործելու է թեժ գծի 096116100 հեռախոսահամարը։ Նշված օրերին դիմումները կընդունվեն առցանց՝ [email protected]»,- նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: