Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպում է անցկացնում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հոկտեմբերի 14-ին Լավրովը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցում է գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում նա արդեն հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Իի հետ։
Մարիա Զախարովան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ՌԴ արտգործնախարարը միջոցառման շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։



