հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Ռուսական ԱԹՍ-ները 10 ժամ հարձակվել են Կիրովոգրադի մարզի վրա․ երեք մարդ է զոհվել

Ռուսական ԱԹՍ-ները 10 ժամ հարձակվել են Կիրովոգրադի մարզի վրա․ երեք մարդ է զոհվել

Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիրովոգրադի մարզին, հարձակումը տևել է ավելի քան 10 ժամ, հայտնել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Կրոպիվնիցկի քաղաքում (մարզկենտրոն) հարվածներ են գրանցվել ձեռնարկությունների, լոգիստիկ կենտրոնների, պահեստների, ինչպես նաև բնակելի շենքերի տարածքների ուղղությամբ։ Կրոպիվնիցկիի և Նովոուկրաինկայի շրջաններում անօդաչուները հարվածել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին։

Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս վեցը վիրավորվել են։

  • Կիսվել: