կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կոնգրեսական Սթիլն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կոնգրեսական Սթիլն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Միշել Սթիլը Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ԱՄՆ իշխանություններին կոչ արել ճանաչել այն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն է: Այդ օրը մենք սգում ենք անմեղ զոհերի հիշատակը և կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայերը տեղահան են արվել իրենց հայրենիքից և 1915-1916 թթ. դարձել զանգվածային սպանությունների զոհ՛՛:

Նա հավելել է, որ ավելի քան 1 միլիոն հայ է զոհվել այդ ողբերգության ժամանակ: ՛՛Տարիներ անց էլ մարդիկ այս իրադարձությունները ցեղասպանություն չեն անվանում: Մեր պարտքն է ճանաչել այդ ողբերգությունը՛՛,-նշել է Սթիլը:

 

  • Կիսվել: