չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոմկուսը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովուրդների տարած հաղթանակի կապակցությամբ

Կոմկուսը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովուրդների տարած հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովուրդների տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի անունից շնորհավորում ենք ձեզ Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովուրդների տարած հաղթանակի կապակցությամբ: Հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն ունեցավ ֆաշիզմի ջախջախման գործում: Հինգ հարյուր հազարից ավելի հայորդիներ մասնակցեցին Մեծ հայրենականի ռազմաճակատներում: Ցավոք , պատերազմին մասնակցած ոչ բոլոր հայորդիները վերադարձան և իրենց կյանքի գնով կերտեցին Մեծ հաղթանակը, հավերժ փառք նրանց պայծառ հիշատակին:

Մեր ժողովրդի ռազմական փառքի պսակը դարձան Սովետական միության 106 հերոսները, փառքի երեք աստիճանի 27 ասպետները, տասնյակ հազարավոր տարբեր շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածները, 5 մարշալները, 70ից ավելի գեներալները, տասնյակ հազարավոր սպաները : Մեր խոսքն ավարտենք մեր մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի պատկերավոր արտահայտությամբ .<<Մեր սուրը փառքով դրեցինք պատյան , մեծ հաղթանակի օրն է ցնծալի…>>։

Շնորհավո՛ր մեր տոնը»։

  • Կիսվել: