ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 13-րդ մարդասիրական շարասյունը 100 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 13-րդ մարդասիրական շարասյունը 100 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայութունը, էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 13-րդ շարասյունը՝ կազմված ԿամԱԶ մակնիշի 15 զինվորական և ուղեկցող ավտոմեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 100 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Տեղափոխվող բեռը բաղկացած է եղել շինանյութից և էներգապահովման համակարգի վերականգնման համար նախատեսված սարքավորումներից:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ, ընդհանուր առմամբ, 13 շարասյան միջոցով տեղափոխվել է մոտ 2200 տոննա բեռ: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:

  • Կիսվել: