ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոչ եմ անում հայտարարել, թե ըստ Ձեզ որքան է ՀՀ-ի սուվերեն տարածքը, որ մարդիկ իմանան Դուք ինչ եք առաջարկում. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Կոչ եմ անում հայտարարել, թե ըստ Ձեզ որքան է ՀՀ-ի սուվերեն տարածքը, որ մարդիկ իմանան Դուք ինչ եք առաջարկում. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Հայաստանի մակերեսը ձեր պատկերացմամբ ինչքան է, թիվ կա՞: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդդիմությանը հարցրեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ինչ-որ մի թիվ հայտարարեք, պրն Խաչատրյան, չեք հայտարարում, ու մենք էլ, դուք էլ գիտենք, թե ինչի չեք հայտարարում, մի քանի անգամ խնդրել եմ այդ թիվը հայտարարել, էլի եմ ասում, բոլորիդ առաջ ևս մեկ անգամ կոչ եմ անում հայտարարել, թե ըստ Ձեզ որքան է ՀՀ-ի սուվերեն տարածքը, տվեք այս հարցի պատասխանը, որ մարդիկ իմանան Դուք ինչ եք առաջարկում»,- ասաց Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշեց, որ եթե ընդդիմությունը այդ թիվը չի ասում տրամաբանական է դառնում այն պնդումը, որ նրանք պնդում են, որ ՀՀ-ն սուվերեն տարածք չունի:

  • Կիսվել: