շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կիպրոսի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Արցախի դեմ ագրեսիայի դատապարտման ուղղությամբ

Կիպրոսի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Արցախի դեմ ագրեսիայի դատապարտման ուղղությամբ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ խոսել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ։
 
«Պրն խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։ Պրն Սիլուրիսը հավաստիացրեց, որ անելու է հնարավորը՝ մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ»,- գրել է ԱԺ նախագահը։

  • Կիսվել: