հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կիպրոսցի պատգամավորը քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր է ստացել Ադրբեջանի դեսպանատնից

Կիպրոսցի պատգամավորը քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր է ստացել Ադրբեջանի դեսպանատնից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնել է.

«Կիպրոսի Հանրապետություն կատարած եռօրյա այցի ընթացքում գործընկերներիս հետ հանդիպեցինք հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի և ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ:

Զրույցի ընթացքում խոսեցինք Հայաստան-Կիպրոս համագործակցության, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն ՝ առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորության, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցի մասին:

Կիպրոսում ընթացող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստին հայ ժողովրդի և մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեցինք կազմակերպության նախագահին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի ագրեսիան և Լաչինի՝ կենսական նշանակության ճանապարը փակելու հարցում կոշտ և հասցեական դիրքորոշում արտահայտելու համար, ինչպես նաև նշեցինք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:

ՈՒՄՎ նախագահ, հույն պատգամավոր Խարակոպուլոսը տեղեկացրեց, որ իր կոշտ և քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր և նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեապանատնից, նշեց, որ հավատարիմ է մնալու իր ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:

Ի նշան բողոքի՝ պարոն Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցերն ու առաջարկությունները»:

  • Կիսվել: