ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կիևյան կամրջի երթևեկությունը մասամբ վերականգնվեց․ կան բերման ենթարկվածներ

Կիևյան կամրջի երթևեկությունը մասամբ վերականգնվեց․ կան բերման ենթարկվածներ

Կիևյան կամրջի վրա բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման են ենթարկվել։ Այս պահին փոձում են հեռացնել ճանապարհից բետոնաշաղիչները։

Տևական ժամանակ փակ է եղել նաև Հաղթանակի կամուրջը, որտեղ ցուցարաները բեռնատարներ էին թողել։ Հաղթանակ կամրջի երթևեկությունը վերականգնվել է։

Հիշեցնենք՝ ըննդիմության ներկայացուցիչները երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարել էին, որ շարունակելու են բողոքի անհնազանդության ակցիաները, և որ ճանապարհներ են փակելու՝ ժամը 12։00-ից սկսած, սակայն բողոքի ակցիան ավելի վաղ էին սկսել։ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները բետոնակիրներով փակել էին Կիևյան կամուրջը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

  • Կիսվել: