ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կիևի հայ համայնքն իրավիճակը պահում է լուրջ վերահսկողության տակ․ Մանրամասներ ադրբեջանցիների հարձակումից

Կիևի հայ համայնքն իրավիճակը պահում է լուրջ վերահսկողության տակ․ Մանրամասներ ադրբեջանցիների հարձակումից

Խոսեցի Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ։ Այս մասին սոցկայքի իր էջում հայտնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Կիևում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ։ Ուկրաինայի իշխանությունները շատ արագ և էֆեկտիվ արձագանքում են իրավիճակին։ Դեսպանությունն ամեն վարկյան կապի մեջ է հայկական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Կրկնեմ` իրավիճակը հանգիստ է։

Իմիջիայլոց, սա նաև հետևանք է, որ Ուկրաինայում գործող հայկական կազմակերպությունները շատ էֆեկտիվ են և համակարգված։

Ի դեպ, ուկրաինական իրավապահները, կարծես թե, բացահայտել են հակահայկական սադրանքներ կատարողներին։ Առայժմ այսքանը։

Նաև մշտական կապի մեջ եմ մերոնց հետ Մոսկվայում: Այնտեղ իրավիճակն ավելի բարդ է, բայց մերոնք այնտեղ էլ շատ լուրջ աշխատում են, որ իրավիճակը չընթանա ադրբեջանցիների նախագծած սցենարով։

Առայժմ այսքանը»,- գրել է նա։

 

  • Կիսվել: