ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խուզարկության պատրվակով մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան եւ տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան

Խուզարկության պատրվակով մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան եւ տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան

 Ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք խուզարկության պատրվակով մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան եւ տարել անհայտ նրան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Դանիելյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ 

«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,- գրել է նա ֆեյսբուքում։

  • Կիսվել: