կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Խոստացել ենք ինքներս մեզ, որ այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով. Սաղաթելյան

Խոստացել ենք ինքներս մեզ, որ այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով. Սաղաթելյան

Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Դիմադրություն՛՛ շարժման առաջնորդներից, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար՝ ընդդեմ ստի, ընդդեմ ազգային խայտառակության, կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու՛՛,-նշեց նա:

Սաղաթելյանը նաև հավելեց. ՛՛Ինձ համար դյուրին չէ լինելով 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության ներկայացուցիչ՝ հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատլանելիությունը և բոլորս համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ։ Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք, դա արեցին նաև բոլոր քաղաքական ուժերը, և այսօր մենք այստեղ ենք՝ համախմբված այդ գաղափարի շուրջ։

Դրանով մենք ուղերձ հղեցինք մեր ժողովրդին, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, որի վիճակն օրհասական է, և սա ամենևին նախընտրական պայքար չէ՛՛:

 

  • Կիսվել: