երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղի մասին

Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղի մասին

Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով Տավուշի չորս գյուղերի հանձման մասին հարցին:

Լրագրողների ճշտող հարցին, եթե հայկական չեն, ապա ինչո՞ւ են հայկական վերահսկողության տակ, Աղազարյանը պատասխանեց. «Հարցեր կան էլի»։ Վերջինս հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել և հեռացավ։

 

  • Կիսվել: