շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնում․ բախվել են Opel-ն ու Toyota Camry-ն, վերջինս գլխիվայր շրջվել և մասամբ փակել է ճանապարհը

Խոշոր ավտովթար Արագածոտնում․ բախվել են Opel-ն ու Toyota Camry-ն, վերջինս գլխիվայր շրջվել և մասամբ փակել է ճանապարհը

Արագածոտնի մարզում, այսօր, ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել են Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Բախման հետևանքով Toyota-ն գլխիվար շրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

 

  • Կիսվել: