երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում. Մելքումյան

Խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում. Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավորն Միքայել Մելքումյանը:

«Եթե մենք հաղթում ենք, ապա մենք ենք որոշելու, թե ով պետք է մեզ միանա, և արդյո՞ք պետք է միանա, թե ոչ: Այնպես որ՝ մենք գնում ենք իրականություն դարձնելու մեր ծրագիրը, 30 կետերը, որոնք կհրապարակվեն նախընտրական շրջանում:

Սա իրական հաղթանակի և երկիրն այս վիճակից հանելու լրջագույն ծրագիր է իրենից ներկայացնելու»,- նշել է նա:

  • Կիսվել: