Խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայից 8 մասնակից է բերման ենթարկվել
ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 8 մասնակից տարվել է ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այս մասին լրատվաիջոցներին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: