հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր. Սաղաթելյան (տեսանյութ)

Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր. Սաղաթելյան (տեսանյութ)

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է, որ Փարիզում ավարտվել է համահայկական խորհրդաժողովը, որն ուղղված էր Սփյուռքի զորաշարժին։

«Ժողովին շուրջ 25 երկրից 150 ներկայացուցիչներ քննարկեցին  համահայկական խնդիրներ։ Ժողովն ընդունեց մի շարք բանաձևեր և վերջում հանդես եկավ հայտարարությամբ։

Արձանագրվեց նաև, որ Հայաստանի հիմնահարցերը, խնդիրները միայն Հայաստանի քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդի խնդիրներն են և պահանջում են համազգային ու համահայկական ջանքեր՝ դրանք  լուծելու համար»,-նշել է Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: