Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Շարմազանովը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Հիմա պատմական ու կարևոր բարդ ժամանակաշրջան է մեր երկրի համար, չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնանք: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ սառեցրել են ներքաղաքական օրակարգերը:
Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, Շարմազանովն ասաց, որ հրավեր է եղել, խնդիրն Արցախն է, ռազմական գործողությունները: Ամեն քաղաքական ուժ իր կարծիքն է հայտնել. «Ավել ինֆորմացիա չեմ կարող տալ»:
Արդյո՞ք իրենց տեսակետները համընկնում է Փաշինյանի տեսակետի հետ: Շարմազանովն ասաց, որ այդ հարցը պետք է տալ իրենց.
«Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Պետք է ամեն ինչ անել, որ հրադադարի ռեժիմն աշխատի»։