հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
...Կհաջորդեն իրավական գործընթացները․ «Հայաստանի Հանրապետություն»

...Կհաջորդեն իրավական գործընթացները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը, բնականաբար, քաղաքական գնահատական է եւ ունի քաղաքական շարժառիթներ: Այն արդյունք է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի, որի հիմքում Թուրքիայի՝ քաղաքակիրթ աշխարհի համար սպառնալիք համարվող ծավալապաշտական գործողություններն են: Իսկ վերջինիս պատճառը նրա՝ նախկինում իրականացրած նման գործողություններին համարժեք գնահատականի չարժանացնելն է եղել:

Պատահական չէր Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ նման ոճրագրոծություններն ապագայում չկրկնվելու համար են արվում: Անկախ նրանից, թե ինչ իրավական շարունակություն կունենա Բայդենի հայտարարությունը ԱՄՆ-ում, այն արդեն միջազգային իրավահարաբերություններում դարձել է կարեւոր գործոն: Ցեղասպանության ճանաչման որոշումը գործուն միջոց է Էրդողանի ցնորամիտ գաղափարները կյանքի կոչելուն խանգարելու համար: Գերտերության այս գործողությունն ուղենիշ կլինի նաեւ մյուս ազդեցիկ պետությունների համար՝ Թուրքիայի հետ հարաբերվելիս:

Առաջնայինը, սակայն, մեր համար այն է,  որ կատարվել է եւս մեկ մեծ քայլ Հայ ժողովրդի ու մարդկության դեմ գործած ոճրագործությունը ճանաչելու, համարժեք գնահատական տալու եւ մինչեւ այսօր նման գործելակերպի շարունակվող քաղաքականության կանխման ուղղությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: