հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Խաղաղություն հնարավոր է այն ժամանակ, երբ կվերականգնենք ռազմական բալանսը. Գագիկ Մելքոնյան

Խաղաղություն հնարավոր է այն ժամանակ, երբ կվերականգնենք ռազմական բալանսը. Գագիկ Մելքոնյան

Մեր երաշխիքը մենք ենք ու մեր ժողովուրդը. ուղղակի պետք է ռազմական բալանսը վերականգնենք, մենք մեր երկիրը կարող ենք պահել, դարձնել անվտանգ երկիր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Դրա համար էլ մենք հիմա աշխատանքներ ենք տանում ամբողջ աշխարհի հետ, որտեղ հնարավոր ժամանակակից ռազմական տեխնիկա, ռազմամթերք ձեռք բերել, մենք կարողանում ենք բերել: Արդեն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ ունենք պայմանագրեր: Ուրիշ երկրների հետ էլ ունենք, որ կարողանանք ռազմական բալանսը վերականգնել: Մեզ պետք չի, որ որեւէ մեկը զինվոր բերի»,-հայտարարեց Գագիկ Մելքոնյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանը եւս վերջերս որոշ քանակի զենք է տվել, որը դեռ վաղուց պետք է տար. «Պարտքի մի մասը տվել է, բայց եթե այս տարածաշրջանում պետք է լինի խաղաղություն, ուրեմն պետք է ռազմական բալանսը վերականգնվի: Ռուսաստանը որոշ խմբաքանակ տվել է, հիմա պետք է ուրիշ երկրներից նույնպես կարողանանք բերենք ռազմական տեխնիկա, ռազմական բալանսը վերականգնենք ու մեր անվտանգությունը պահպանենք: Խաղաղություն հնարավոր է այն ժամանակ, երբ կվերականգնենք ռազմական բալանսը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

  • Կիսվել: