շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համաձա՞յն եք, որ գերիներին բերենք, բայց Զանգեզուրի միջանցքը տանք․ ՔՊ-ական

Համաձա՞յն եք, որ գերիներին բերենք, բայց Զանգեզուրի միջանցքը տանք․ ՔՊ-ական

Այսքան ժամանակ մենք համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը մեզ բացի վնաս տալուց ոչ մի բանով չի օգնել։

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Մնացած մեր դաշնակիկցները մեզ ոչ մի բանով չեն օգնել։ Երբ հակառակորդի զորքերը գտնվում էին մեր ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չի արել, որ Ադրբեջանը իր զորքերով գտնվում է ՀՀ-ի տարածքում։ Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, մեր սահմանները մենք պետք է պահենք, մեր անվտանգությունը մենք պետք է ապահովենք։ Պետք է ձեռք բերենք ժամանակակից սպառազինություն»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ ինչի դիմաց է ՀՀ իշխանությունը վերջերս մոլորված ադրբեջանցի զինվորին վերադարձնելու Ադրբեջանին, Մելքոնյանը պատասխանեց․

«Դա իշխանությունները կորոշեն, ամեն ինչ առևտրի առարկա է, պետք չէ մեր ամեն գաղտնիքի մասին բարձրաձայնենք։ Գերիներից 4 տարի է անցել, որովհետև իրենք մեծ պահանջներ են դնում, դուք համաձա՞յն եք, որ գերիներին բերենք, Զանգեզուրի միջանցքը տանք»։

  • Կիսվել: