շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գագիկ Մելքոնյանը հաստատեց, որ իր տան մոտ ռումբ է պայթել

Գագիկ Մելքոնյանը հաստատեց, որ իր տան մոտ ռումբ է պայթել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հաստատեց տեղեկությունը, որ իր տան մոտ ռումբ է պայթել:

«Մի 10 օր առաջ եղել է, իրավապահները մինչեւ հիմա զբաղվում են, մեր տան մոտ չի եղել, մեր հարեւանի բակում: Կասկածներ չունեմ:

Պայթյուն է եղել, իրավապահները եկել են, ստուգել են, ամեն ինչ արել են, փորձաքննություն են իրականացնել, դեռ ոչինչ հայտնի չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։ Ժամանել էին նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ: Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածքները սահմանազատվել էին:

Ավելի ուշ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն իրենից վտանգ չի ներկայացնում։

  • Կիսվել: