կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է 70 տոկոսով․ Հաջիև

Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է 70 տոկոսով․ Հաջիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է 70 տոկոսով, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերի մոտ 70 տոկոսը համաձայնեցված է։ Դա պետք է փոխադարձ գործընթաց լիներ, սակայն հիբրիդային պատերազմները,   բացասական միտումները խանգարեցին ինտենսիվ բանակցությունների անցկացմանը։ Այնուհանդերձ, այդ հարցը դեռևս Ադրբեջանի օրակարգում է»,- ասել է Հաջիևը։

  • Կիսվել: