կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Խաղաղության խաչմերուկը» նման է գավառական նկարի, երբ ռեստավրացիայի ժամանակ պարզվում է՝ տակը թանկարժեք նկար է. Արսենյան

«Խաղաղության խաչմերուկը» նման է գավառական նկարի, երբ ռեստավրացիայի ժամանակ պարզվում է՝ տակը թանկարժեք նկար է. Արսենյան

Լինում են դեպքեր, երբ մի գավառական թանգարանի պատին մի նկար է կախված լինում, որը վնասված է լինում, տանում են ռեստավրացիա անելու եւ պարզվում է, որ տակը շատ թարկարժեք նկար է իրականում: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» թեմային:

«Պարզապես ներկով ծածկած է եղել իրական նկարը: Երբ ռեստավրացիայի ընթացքում բացում են նկարը, ու տեսնում են, որ շատ թանկարժեք նկար է: «Խաղաղության խաչմերուկ»-ի առաջարկը մոտավորապես էդ տակի նկարի նման բան է: Ուզում եմ ասել՝ չզարմանաք, որ մի որոշ ժամանակ հետո սարսափելի ակտիվություն սկսի այդ ծրագրի շուրջը: Ես հասկանում եմ՝ մենք ինչ ենք առաջարկել եւ այն մարդիկ, որոնք իրենց վերլուծական ծառայությունների միջոցով ստանալու են եզրակացություն դրա պոտենցիալի մասին, իրենք էդ եզրակացությունից հետո սրընթաց շտապելու են, որ մասնակցեն այդ ծրագրին»,-ասաց Արսենյանը:

  • Կիսվել: