շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խաղաղապահները ամեն ժամ աշխատում են՝ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար. Լավրով

Խաղաղապահները ամեն ժամ աշխատում են՝ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար. Լավրով

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Լավրովը հայտարարել է. «Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են՝ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար, և շփման մեջ են կողմերի հետ։

ՌԴ-ն ամեն ինչ անում է՝ լուծելու տարածաշրջանում հանքավայրերի օգտագործման տարաձայնությունները։ ՌԴ-ն, ինչպես ոչ այլ ոք, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր, արդար խաղաղության և միջադեպերի կանխարգելման հարցում»։

  • Կիսվել: