հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սահմանների պաշտպանությունն ԱՀ իրավունքն ու պարտականությունն են․ Հայկ Խանումյան

Սահմանների պաշտպանությունն ԱՀ իրավունքն ու պարտականությունն են․ Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելինե՛ր, երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։

Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։ Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։

Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում։

Image may contain: text that says 'обстановка в районе проведения миротворческой операции (по состоянию на 13 декабря 2020 г.) ванк акоп-камари аву джарабер ответственности мардакерт соприкосновения кельбаджар <гетаван возвращение беженцев джанятаг тертерский кельбаджарский территорию нагорного карабаха 12.12.2020г. всего чел. 634 нагорный карабах автобусы район" (чел.) 38341 агджабеди лачинский степанакерт азербайджан лачинский коридор 9хачмач улинский район нахичеванская автономнаяреспублика гадрутский хинтаглар кубатлинский гадрут джебраил условные обозначения наблюдательныйпост медицинский отряд'

  • Կիսվել: