չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաղաղապահ զորախմբի սակրավորներն անբարենպաստ եղանակային պայմաններում շարունակում են ականազարծման աշխատանքները Ստեփանակերտում

Խաղաղապահ զորախմբի սակրավորներն անբարենպաստ եղանակային պայմաններում շարունակում են ականազարծման աշխատանքները Ստեփանակերտում

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի մաքրումը: 

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, ձյան ինտենսիվ տեղումների հետևանքով սակրավորների աշխատանքը բարդացել է, տեսանելիությունը՝ զգալի նվազել: 

Այդուհանդերձ, գործողության ընթացքում մաքրվել է 280 հա տեղանք, շուրջ 107 կիլոմետր ճանապարհ, 452 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթուցիկ:

Ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակային պայմաններում:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտներն ու չպայթած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցները:

 

  • Կիսվել: