երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար: Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: