կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ֆեյք էջի հետ կապ չունի. դա հերթական աբսուրդն է. Աննա Մկրտչյան

Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ֆեյք էջի հետ կապ չունի. դա հերթական աբսուրդն է. Աննա Մկրտչյան

Խաչատուր Սուքիասյանը ոչ մի կապ չունի «Մաեստրո» ֆեյսբուքյան էջի հետ և չի ճանաչում այն տղային, որին այսօր Blog.168.am կայքը ներկայացրել է որպես Սուքիասյանի աշխատակից: Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, հերքելով այն տեղեկությունը, թե Սուքիասյանը հովանավորում է «Մաեստրո» ֆեյսբուքյան էջը:

«Այդ հրապարակումն ամբողջությամբ աբսուրդ է: Նախ՝ Խաչատուր Սուքիասյանի հետ շատերն են լուսանկարվում, այդ թվում՝ նման հրապարակմամբ հանդես եկած կայքի սեփականատեր Սաթիկ Սեյրանյանը: Նման տրամաբանությամբ, ստացվում է, որ Սաթիկ Սեյրանյանն էլ կապ ունի Սուքիասյանի հետ: Երկրորդ, լուսանկարում պատկերված երիտասարդը ոչ մի առնչություն չունի Խաչատուր Սուքիասյանի հետ և չի աշխատում Սուքիասյաններին պատկանող և ոչ մի ընկերությունում: Հավանաբար, որևէ վայրում հանդիպել են, և երիտասարդները ցանկացել են լուսանկարվել:

Եվ ամենակարևորը՝ Խաչատուր Սուքիասյանը ֆեյքեր ունենալու կարիք երբեք չի ունեցել և չունի: Սուքիասյանը միշտ էլ ասել է այն, ինչ ցանկացել է, գործել է հրապարակային և անկեղծ: Ֆեյքեր պահողներին պետք է փնտրեն այնտեղ, որտեղ ամեն օր խոսում են դրա մասին, նրանք ունեն ֆեյքերի և ֆեյքերի հորինած ստերի կարիքը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ հավելելով. «Այս ամենը հերթական սուտն է Սուքիասյանների մասին, և այդ ստերի ու հորինվածքների նպատակը միայն ու միայն մեկն է: Թե ինչու են նրանք ամեն օր ստեր հորինում՝ գիտենք և մենք, և նրանք»:

  • Կիսվել: