երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է ՀՀ-ում անավարտ շենքերը հարմարեցնել և տալ Ղարաբաղից տեղահանված անձանց

Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է ՀՀ-ում անավարտ շենքերը հարմարեցնել և տալ Ղարաբաղից տեղահանված անձանց

ՀՀ-ում կան անավարտ շենքեր և շինություններ բնակարանի տեսքով կառույցներ, սովետական ժամանակ կոչվում էին «Այգեգործական ընկերություններ» և գործարանները տալիս էին տարածքներ, իսկ մարդիկ կառուցում էին։ Այս մասին իր հարցն ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Շարունակելով հարցն ասաց. «30 տարի է դրանց մեծ մասն անավարտ վիճակում են, հիմա առաջարկում եմ դրանց մի մասը, որը որ հարմար է տրամադրենք ու հարմարացնենք Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց: Ես ժամանակին մի առաջարկ էի արել և ասել, որ ամեն գյուղն իր անձնագիրն ունենա ՝ ինչ բնակչություն ունի, ինչ օգտակար հանածոներ ունի, ինչ մալուխներ ունի, մի անձնագրի եղածն ինչ ա, որ ամեն մի գյուղապետի չենք ասում մի 5 կամ 10 էջի վրա գրեք և տվեք ինչ աշխատուժ ունեք, որ իմանանք հետագայում բիզնեսին ուղղորդենք այդ տարածք»,- նշեց նա:

  • Կիսվել: