Կեղծ տեղեկատվության համար կարծում եմ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում է Աստված ների. Արթուր Հովհաննիսյանը՝ Մայր Աթոռին
2016 թվականին հանրապետականները և դաշնակցականները որոշել են անկլավները դուրս թողնել ՀՀ վարչատարածքային օրենքից, օրենքով՝ ԱԺ-ում քվեարկելով, հետո դրանից հետո գալիս ասում են՝ այ թե ով այդ տարածքները տվել է՝ հողատու է, դավաճան է: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ վերջին շրջանում ամենաշատ տարածված կեղծ լուրերը վերաբերում են այն տարածքներին, որոնք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքից դուրս: «Մայր Աթոռը հայտարարություն է տարածել առ այն, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են հող հանձնել, սա ամբողջությամբ անհեթեթություն է, կեղծ տեղեկատվություն է, կեղծ տեղեկատվության համար կարծում եմ ինչ-որ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում է Աստված ների»,- ասաց նա: