չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ

Կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:
Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» և «Գազոն» ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է միջոցառման ժամանակացույցը`

Մայիսի 14, ք.Վանաձոր` ժամը 11:00-17:00-ը Արցախի պուրակում,
Մայիսի 15, ք.Գյումրի` ժամը 11:00-17:00-ը Վարդանանց հրապարակում,
Մայիսի 16, ք. Երևան` ժամը 13:00-20:00-ը Ազատության հրապարակին հարող հատվածում:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

  • Կիսվել: