ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը

Մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը

Նոյեմբերի 18-24-ը հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթն է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Հակամանրէային կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները ժամանակի ընթացքում փոփոխվում են և այլևս չեն արձագանքում դեղամիջոցներին, ինչը բարդացնում է վարակների բուժումը և մեծացնում հիվանդության տարածման, ծանր հիվանդացության և մահվան ռիսկը:
 
Ի հետևանք՝ հակաբիոտիկները և հակամանրէային այլ դեղեր դառնում են անարդյունավետ, իսկ վարակների բուժումը` ավելի դժվար կամ անհնարին:
 
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման համաշխարհային շաբաթը գլոբալ արշավ է, որը նշվում է ամեն տարի՝ բարձրացնելու գիտակցումն ու ըմբռնումը, որ հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, ուստի դրանք պետք է օգտագործել պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ` հնարավոր բարդություններից զերծ մնալու նպատակով:
 
Այս տարի իրազեկման արշավն անցկացվում է «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը» խորագրով:

  • Կիսվել: