կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կայացել է ՀՀ և ՌԴ փոխվարչապետների հանդիպումը․ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր

Կայացել է ՀՀ և ՌԴ փոխվարչապետների հանդիպումը․ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր

Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:

  • Կիսվել: