կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը

Կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը

Դեկտեմբերի 20-ին, կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։

Համաժողովի ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները: Քննարկվել է նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:

Համաժողովի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։ Հանդիպման ներկաներին ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման միասնական հարթակի և շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները:

Համաժողովի բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը, և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար կազմն առաջկայում հանդես կգա հայտատարությամբ:

 

  • Կիսվել: