ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ընդդիմությունն այսօր հաղթանակ արդեն իսկ տարել է. «Համահայկական ճակատ» կուսակցության թեկնածու

Ընդդիմությունն այսօր հաղթանակ արդեն իսկ տարել է. «Համահայկական ճակատ» կուսակցության թեկնածու

Ըստ քարոզարշավի ժամանակ բնակիչների մեր հանդիպումների՝ բնակչությունն այդքան էլ չի վստահում, արդեն մարդիկ հոգնել են, կարծում եմ՝ մասնակցությունը լինելու է միջին մակարդակի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր ես քվեարկեցի հանուն Հայաստանի Հանրապետության լինել-չլինելու, ես այսօր քվեարկեցի հանուն Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության, ես այսօր քվեարկեցի մեր հայ ազգի միասնության համար։ Ակնկալիքներս դրական են, ընդդիմությունն այսօր հաղթանակ արդեն իսկ տարել է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

 

  • Կիսվել: