շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կայացել է Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետի հանդիպումը

Կայացել է Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետի հանդիպումը

Ապրիլի 7-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի միջև հանդիպումը։

Հ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը մտքեր փոխանակեցին պատմական ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս դինամիկայի շուրջ` բարձր գնահատելով ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը։

Նախարար Այվազյանը բարձր գնահատեց զրուցակցի անձնական ներդրումն ու ջանքերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման գործում։

  • Կիսվել: