շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի ընդլայնված նիստը

Կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի ընդլայնված նիստը

Մայիսի 7-ին քաղաք Երևանում կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որի անդամները հանդիսանում են ՀՀ առողջապահության ոլորտի և սփյուռքի առաջատար մասնագետներ։ Մասնագիտական խորհրդի անդամները նիստին մասնակցում էին նաև առցանց տարբերակով:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի նախագահ Միքայել Հայրիյանը ողջունելով խորհրդատուներին՝ իր երախտիքի խոսքն է ուղղել կառույցի ստեղծման պահից առայսօր իրականացվող աշխատանքների համար և ընդգծել, որ այն պահի հրամայական էր ու բավականին լուրջ դրական ազդեցություն է ունենում համակարգի ծրագրերի իրականացման մեջ:

Միքայել Հայրիյանը առաջնահերթ գործառույթներին է դասել ներկայումս քննարկման փուլում գտնվող 2022-2027թթ. Արցախի առողջապահության ռազմավարական ծրագրի և ներդրման մեխանիզմների մշակումը, այդ առումով ակնկալելով խորհրդի մասնագետների աջակցությունը:

ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի վիրաբուժության և ինտերվենցիոն ռադիոլոգիայի գծով խորհրդատու, նիստի մոդերատոր, «Առաջադեմ Բժշկություն» ՀԿ-ի նախագահ Արամայիս Գալումյանը ներկայացրել է Մասնագիտական խորհրդի դերը և աշխատանքները:
ֆինանսական գծով խորհրդատու Ահարոն Բարսեղյանը զեկուցել է Արցախի առողջապահության ֆինանսական համակարգի ռեֆորմները:

Զեկույցներով հանդես են եկել խորհրդի մասնագետները, ովքեր իրենց զեկույցներում նկարագրել են Արցախում իրականացվող մեծահասակների օրթոպեդիայի ծրագրի աշխատանքները և մանկական նյարդաբանության խնդիրների լուծումները, ինչպես նաև մասնագետների նոր պլանավորվող այցերը:

Հայ օգնության ֆոնդի բժշկական ծրագրի ղեկավար Համբարձում Սիմոնյանը ամփոփել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը մայիսի 1-ի դրությամբ:
Այնուհետև Մասնագիտական խորհրդի անդամների կողմից տեղի է ունեցել ընդլայնված քննարկումներ` Արցախի առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրների վերծանման և լուծման ուղղությամբ, ինչպես նաև առկա ծրագրերի մասով, որոնք արդեն մշակված և գործում են: Խորհրդի նիստում որոշվել է Արցախում ստեղծել Մասնագիտական խորհուրդի կորդինացիոն կենտրոն, որը կնպաստի աշախատանքների համակարգմանը և Արցախի առողջապահության զարգացմանը։

  • Կիսվել: