հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կատարյալ ցինիկ պետք է լինել, որպեսզի ԱՀ նախագահի կողմից 1000 քկմ տարածքի վերադարձի թեզը հնչեցնելուց հետո նրան մեղադրել «կապիտուլյացիայի» մեջ. քաղաքագետ

Կատարյալ ցինիկ պետք է լինել, որպեսզի ԱՀ նախագահի կողմից 1000 քկմ տարածքի վերադարձի թեզը հնչեցնելուց հետո նրան մեղադրել «կապիտուլյացիայի» մեջ. քաղաքագետ

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը անդրադարձել է հայաստանյան լրատվականներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին հնչեցրած քննադատությանը:

Այս առնչությամբ Աթանեյսնաը, մասնավորապես, գրել է. «Մի քանի տեր փոխած լրատվամիջոցը թիրախավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որպես թե՝ նա «Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում մտած է փաշինյանական գծի մեջ, իսկ այդ գիծը ներծծված է Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակի ոգով, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր միակողմանի զիջումները, ավելի ճիշտ՝ կապիտուլյացիան»:

Ի՞նչ նպատակ է հետապնդում սույն մերկապարանոց պնդումը՝ մանրամասնելու հարկ չկա: Բայց, խոստովանենք, կատարյալ ցինիկ պետք է լինել, որպեսզի Արայիկ Հարությունյանի կողմից կարգավորման յոթ սկզբունքները հրապարակայնացնելուց եւ կառավարության արտաքին քաղաքական օրակարգում Արցախի 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի հարց ընդգրկելու մասին  հայտարարությունից հետո նրան ներկայացվի «կապիտուլյացիայի գծի մեջ մտնելու» մեղադրանք: 

Վերոնշյալ պարսավագրի հեղինակը ծանո՞թ չէ Արցախի նախագահի հնչեցրած գաղափարներին: Տեղյակ է, պարզապես ստացել է նրան անվանարկելու պատվեր եւ կես օրվա չափաբաժին  շիշը խմելուց հետո նստել-մոգոնել է: Այդ իսկ պատճառով նրան պետք է դուրս թողնել դիսկուրսից եւ դիմել պատվիրատուներին. «Զգույշ խոսեք, պարոնայք: Պատասխանը կարող է շա՜տ ցավոտ լինել եւ բերել ձեր նկատմամբ Հայաստանում եւ Արցախում  առանց այդ էլ ծայրահեղ չնչին համակրանքի կատարյալ կորստի: Մեր հիշողությունից ոչ ոք եւ ոչինչ չի ջնջվել:  Պարզապես չենք ուզում հատել կարմիր գծերը»: Մի բան, որ դուք թույլ եք տվել՝ պատվիրելով այդ անբարո գրությունը»:

  • Կիսվել: