երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կասկածները չեպտք է պատիժ դառնան․Նաիրա Զոհրաբյան

Կասկածները չեպտք է պատիժ դառնան․Նաիրա Զոհրաբյան

Ենթադրյալ կասկածները չեպտք է դառնան պատիժ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Այո, եթե կա հանցակազմ, եթե կատարել է հանցագործություն, ապա պետք է դատապարտվի, բայց ենթադրյալ կասկածները չպետք է դառնան քրեական պատիժ»,- ասաց նա։

Խոսելով ԲՀԿ-ի՝ օրինագծին դեմ քվերակելու շուրջ տարածված տեսակետի մասին, թե իրենց կուսակցությունում կան  անձինք, որոնք հարում են այդ ենթամշակույթին՝ պատգամավորը նկատեց, որ «Լուսավոր Հայաստան»-ն էլ ձեռնպահ է քվեարկել:

«Եթե կա ռիսկ, որ քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրինագծի ընդունումից հետո գոնե մեկ անմեղ մարդ կարող է կեղծ մեղադրանքով դատապարտվել, մենք չենք կարող լինել կողմ:»,- ասաց նա։

 

 

 

  • Կիսվել: