ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կարվի հայտարարություն, եզրակացություն, որոշումներ կընդունվեն․ Արտակ Դավթյան

Կարվի հայտարարություն, եզրակացություն, որոշումներ կընդունվեն․ Արտակ Դավթյան

Այսօրվա աշխատանքը շատ լավ մթնոլորտում անցավ։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել է ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպումից հետո ԳՇ պետ Արտակ Դավթյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի հանձնաժողովի աշխատանքները, Դավթյանն ասաց․ 

«Ես ո՞նց կարող եմ գնահատել հանձնաժողովի աշխատանքը։ Բոլոր հարցերը հանգամանորեն քննարկվեցին, պայմանները աշխատանքային ստեղծված են, որևէ դիտողություն այդ առումով չկա։ Մենք բոլորս պետք է աջակցենք հանձնաժողովի աշխատանքներին, որ իր տրամաբանական ավարտին հասնի և վերջում կարվի հայտարարություն, եզրակացություն, որոշումներ կընդունվեն»։

 

 

 

 

  • Կիսվել: