ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանվել Շահվերդյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է․ նա կշարունակի քննել Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը

Մանվել Շահվերդյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է․ նա կշարունակի քննել Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը

Դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատարանը նախօրեին որոշում էր կայացրել, որ հետայսու տեղի ունեցող դատական նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով, չնայած որ բոլոր մեղադրյալները պնդում էին՝ նիստերը դռնբաց անցկացնելու որոշում ընդունվեր։

Մեղադրյալների պաշտպանները հակված են կարծել, որ նիստը դռնփակ անցակցնելու որոշումը միտում ունի հանրությունից թաքցնելու այն փաստը, որ մեղադրական եզրակացություններն այդպես էլ մնացել են անապացույց և գորոծով անցնող անձանց մեղքը նախաքննական փուլում որևիցէ կերպ չի ապացուցվել։

  • Կիսվել: