շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը կհրավիրվի 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Դավիթ Տոնոյանը կհրավիրվի 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը դեռևս կալանքի տակ է գտնվում։

Այս մասին Խաչատրյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Հնարավոր է՝ հրավիրենք, նման խոսակցություններ կան։ Բոլորի մասով էլ կան այդ խոսակցությունները, բայց դեռ չեմ կարող ասել՝ երբ կհրավիրվեն»,- նշեց պատգամավորը։

Դավիթ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է նրան՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:

  • Կիսվել: