ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ քառօրյայում կքննարկվի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԱԺ քառօրյայում կքննարկվի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ընդգրկված է  վաղվա՝ մայիսի 4–ին, գումարվող ԱԺ նիստերի օրակարգում։

Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը տեղի կունենա  մայիսի 5-ի առաջին հիմնական նիստում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Հիշեցնենք, որ դեռ  2020թ. նոյեմբերի 20–ին էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել Ազգային ժողովի նախագահին։  Թեեւ այն, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, պետք է ԱԺ հերթական նիստում քննարկվեր այդ օրվանից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն միայն հիմա է որոշվել այն քննարկել։

  • Կիսվել: