կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը կկատարվի առցանց եղանակով

Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը կկատարվի առցանց եղանակով

Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց դիմելու և տրամադրման համակարգի:

Առաջնային փուլում 2022 թ. հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:

«Կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային մեկ պատուհան, որը հնարավորություն կտա մի կողմից՝ ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից՝ առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատվեն կառուցապատման ժամկետները, կխնայվեն ժամանակ և ռեսուրսներ»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Ղուլարյանը նշեց նաև, որ համակարգը հնարավորություն կտա իրականացնելու գործընթացների մոնիթորինգ:

  • Կիսվել: